ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ
ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ
ԱՌԱՋԻՆ ԹԵՄԱՏԻԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՉԱՐԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ
ԱՐՄԵՆ ՄԱՐՍՈՒԲԻԱՆ
փիլիսոփայության պրոֆեսոր; Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահ
Արմեն Մարսուբիանը փիլիսոփայության պրոֆեսոր է Հարավային Քընեքթիքութի պետական համալսարանում, որը Քընեքթիքութի համալսարանի Մարդու իրավունքների ինստիտուտի ճյուղային ֆակուլտետն է։ 2022թ․ գարնանը պարոն Մարսուբյանը, որպես Օրջանյան կրթաթոշակի հրավիրյալ դասախոս, դասավանդել է Կոլումբիայի համալսարանի Հայագիտության ամբիոնում։ Պրոֆեսոր Մարսուբիանը «Մետափիլիսոփայություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև ներկայումս հանդիսանում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի առաջին փոխնախագահը:Ավելին
Պարոն Մարսուբիանը դասախոսություններ է կարդացել և բազմաթիվ հոդվածներ է հրապարակել բարոյական փիլիսոփայության, ցեղասպանագիտության, մարդու իրավունքների, գեղագիտության, հայկական լուսանկարչության և կինոյի, ինչպես նաև ամերիկյան փիլիսոփայության թեմաներին: Պրոֆեսորը դասընթացներ է մշակել մարդու իրավունքների, ցեղասպանության և Հոլոքոստին նվիրված ուսումնասիրությունների, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թեմաների վերաբերյալ, ներառյալ դասընթացներ՝ զանգվածային ոճրագործություններին գրական և գեղարվեստական արձագանքների վերաբերյալ: Նա աշխատում է Քընեքթիքութի Կրթության պետքարտուղարությունում՝ Ցեղասպանության և Հոլոքոստի ուսումնասիրությունների խորհրդատվական կոմիտեում: Արմեն Մարսուբիանը յոթ գրքի համահեղինակ է, այդ թվում՝ «Ցեղասպանության և հիշողության բազմակողմ հեռանկարներ» (2018), «Քննադատություն և կարեկցանք. Քլաուդիա Քարդի էթիկան և քաղաքականությունը» (2018), «Ցեղասպանությունից հետո. պատասխանատվություն և վերականգնում» (2007): Նրա մրցանակակիր գիրքն է՝ «Կորսված հայրենիքի մասնիկները. հիշելով Հայաստանը» (2015), հիմնված է իր ընտանիքի՝ Դիլդիլյանների մասին լայնածավալ հետազոտության վրա, ովքեր Օսմանյան կայսրությունում հայտնի լուսանկարիչներ էին: Պրոֆեսոր Մարսուբիանը վերջիններիս աշխատանքների ցուցահանդեսներ է կազմակերպել Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում և Հայաստանում։ Ցուցահանդեսների վերաբերյալ նրա՝ «Վերապատկերացնելով կորցրած հայկական տունը. Դիլդիլյան լուսանկարչական հավաքածուն» հատորը լույս է տեսել անգլերեն և թուրքերեն լեզուներով: Թվային հումանիտար գիտությունների ոլորտում նա վերջերս արժանացել է National Endowment for the Humanities & Mellon Foundation Fellowship-ին:

ՆԱՐԵԿ ՊՈՂՈՍՅԱՆ
ցեղասպանագիտության վարչության գիտաշխատող
Նարեկ Պողոսյանը ծնվել է 1991թ․, ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում։ 1998-2008թթ․ սովորել է Մուրացանի անունը կրող միջնակարգ դպրոցում (Ծովագյուղ գյուղ)։ 2008-2012թթ․ ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում։ Այնուհետև, 2012-2014թթ․ ուսումը շարունակել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնում և ստացել միջազգային հարաբերությունների գծով մագիստրոսի աստիճան։Ավելին

Միջազգային իրավունքի դասախոս, Բարսելոնայի համալսարան; Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ
Էլիսենդա Կալվեթ Մարթինեզը Բարսելոնայի համալսարանում միջազգային իրավունքի դասախոս է, հանդիսանում է նաև Անպատժելիության դեմ պայքարի իրավաբանական գրասենյակի համակարգող և Հետազոտություննների և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի փոխդեկանի օգնական։Ավելին

Բահրու Զևդեն ներկայումս հանդիսանում է Ադիս Աբեբայի համալսարանի պատմության գծով պատվավոր պրոֆեսոր, Եթովպիայի Գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամն ու հիմնադիր գլխավոր փոխնախագահն է, ինչպես նաև անդամակցում է Աֆրիկյան գիտությունների ակադեմիային։ Պարոն Զևդեն նախկինում զբաղեցրել է Ադիս Աբեբայի համալսարանի պատմության ֆակուլտետի ամբիոնի վարիչի և Եթովպական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնները։
Ավելին

Քրիսթոֆեր Թաքվուդը Sentinel ծրագրի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է: Նշյալ կազմակերպության աշխատանքներն ուղղված են աջակցելու զանգվածային ոճրագործությունների սպառնալիքի տակ գտնվող համայնքներին՝ վտանգավոր իրավիճակներում գտնվող մարդկանց հետ ուղիղ համագործակցության և նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Թաքվուդի գործունեությունը, մասնավորապես, կենտրոնացած է կազմակերպության՝ ապատեղեկատվության կառավարման ջանքերի վրա:Ավելին

ՖԻԼԻՊ ԲՈՒԿԱՐԱ
Ֆրանսիա
Ֆրանսիացի պատմաբան Ֆիլիպ Բուկարան 2005թ. հոկտեմբերի 1-ին նշանակվել է Մեծահասակների կրթության համակարգող Շոահ հուշահամալիրում (Փարիզ): Այս պաշտոնում պարոն Բուկարան պատասխանատու է ուսուցիչների և ոստիկանների վերապատրաստման ծրագրերի համար։
Նախքան այս պաշտոնում նշանակվելը՝ 2000-2010 թվականներին պարոն Բուկարան ժամանակակից պատմություն էր դասավանդում Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Sciences Po), իսկ 1995-2005թթ․ դասախոսություններով հանդես է եկել Նենսի II համալսարանում:Ավելին
Պարոն Բուկարան 2012 թվականից դասախոսում է Փարիզի Կրոնների և աշխարհիկության ուսումնասիրությունների ինստիտուտում (IREL): Ֆիլիպ Բուկարան Հրեական քրիստոնեական բարեկամության ասոցիացիայի ղեկավար կոմիտեի նախկին անդամ է և Sens-ի ամսագրի (հրատարակվում է երկու ամիսը մեկ) սյունակագիր: Նա նաև հանդիսանում է Փարիզի Դորվադորի հրեական միաբանության պատվավոր նախագահ։ Ֆիլիպ Բուկարան ֆրանսերեն լեզվով հրատարակվող հրեական թերթերի հոդվածագիր է, ինչպես նաև կրոնական հաղորդումների շրջանակում համագործակցում է France2 հանրային հեռուստաալիքի հետ: