Մամուլի հաղորդագրություններ
Մամուլի հաղորդագրություններ
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ ֆորում
12.12.2022

Դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:
Ֆորումի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսաուղերձով՝ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուն:
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, Ժնևի ՄԱԿ գրասենյակում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասը, Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության նախագահող Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր Մելանի Օ՛Բրայենը, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» Չորրորդ գլոբալ Ֆորումը մեկնարկել է բարձրաստիճան հատվածով՝ ցեղասպանության կանխարգելումը նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում խորագրով, որի ընթացքում ելույթ են ունեցել մի շարք բարձրաստիճան հյուրեր ամբողջ աշխարհից: Այնուհետև կայացել է պլենար նիստը՝ նորագույն տեխնոլոգիաների դերը ցեղասպանության կանխարգելման և հաշվետվողականության ջանքերն առաջ մղելու գործում թեմայով, ինչպես նաև երկու թեմատիկ քննարկումներ:
Թեմատիկ քննարկումները նվիրված են եղել նորագույն տեխնոլոգիաների չարարկմանը և ցեղասպանության ռիսկին ու սոցիալական հարթակներին` որպես ատելության տարածման գործիք (կանխարգելման գործիք):