ԶեԿՈՒՑՈՂՆԵՐ
ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ
ՖՈՐՈՒՄԻ ԲԱՑՈՒՄ: ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՀԱՏՎԱԾ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2021թ. օգոստոսի 19-ից զբաղեցնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
2000թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան, այնուհետև, 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում: 2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։Ավելին
Նա աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում որպես կրտսեր գիտաշխատող, Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնում որպես գլխավոր արխիվագետ:
2012-2013թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։
Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2017֊2018թթ. եղել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ, 2018-2019թթ.՝ ՀՀ առաջին փոխվարչապետ, 2019-2021թթ. ՝ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։
Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական
Ազգությամբ քենիացի Ալիս Վայիրիմու Նդերիտուն Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականն է։ Տիկին Նդերիտուն լայն ճանաչում ունի խաղաղաշինության և բռնության կանխարգելման ոլորտում, հանդես է եկել որպես միջնորդ և ավագ խորհրդական հաշտեցման գործընթացներում։ Նա ծառայել է որպես Քենիայի Ազգային համախմբման և ինտեգրացիոն հանձնաժողովի հանձնակատար, ինչպես նաև եղել է Խաղաղության Uwiano հարթակի (կանխարգելող գործակալություն է, որը համակցում է վաղ ազդակներն ու վաղ արձագանքումը) հիմնադիր անդամ և համանախագահ։ Տիկին Նդերիտուն նաև եղել է Հանուն խաղաղության և բազմակարծության Համայնքային ձայնի հիմնադիրներից մեկը:Ավելին

Միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր
Դոկտոր Մելանի Օ՛Բրայենը Արևմտյան Ավստրալիայի համալսարանի միջազգային իրավունքի ասոցացված պրոֆեսոր է, միջազգային հումանիտար իրավունքի, հանրային միջազգային իրավունքի և իրավական հետազոտությունների գծով մրցանակակիր դասավանդող է: Պրոֆեսոր Օ’Բրայենը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի (IAGS) նախագահն է և Ավստրալիայի Կարմիր խաչի միջազգային հումանիտար իրավունքի կոմիտեի անդամ:Ավելին
Պրոֆեսոր Օ’Բրայենը հանրաճանաչ իրավաբան է, ով նախկինում աշխատել է Սամոայի Մարդու իրավունքների ազգային ինստիտուտում և Միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակի իրավախորհրդատվական բաժնում: Նա «Քրեականացնելով խաղաղապահներին. արդիականացնելով ազգային մոտեցումները սեռական շահագործման և բռնության նկատմամբ» և «Խտրականությունից մինչև մահ. ցեղասպանության գործընթաց՝ մարդու իրավունքների տեսանկյունից» աշխատությունների հեղինակն է: Նրա թվիթերյան էջն է՝ @DrMelOB:

Սիլվիա Ֆերնանդես դե Գուրմենդին Զանգվածային ոճրագործությունների կանխարգելմանն ուղղված գլոբալ գործողության (GAAMAC) հարթակի նախագահողն է։ Նախկինում զբաղեցրել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավորի ու նախագահի պաշտոնները։ Ներկայումս հանդիսանում է ՄՔԴ-ի անդամ պետությունների ասամբլեայի նախագահն ու Միջազգային իրավունքի Լատինամերիկյան միության նախագահը։ Նա ունի հարուստ դիվանագիտական փորձ ու մեծ փորձառություն միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում։Ավելին

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նստաշրջանի նախագահ և Ժնևի ՄԱԿ գրասենյակում և մի շարք այլ միջազգային կազմակերպություններում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ
Դեսպան Ֆեդերիկո Վիլլեգասը իրավաբան է և կարիերային դիվանագետ։ Նա 1993թ․ գերազանց առաջադիմությամբ ծառայության է անցել Արգենտինայի արտաքին հարաբերությունների գերատեսչությունում։ Պարոն Վիլլեգասը 2016թ․-ից զբաղեցրել է Մոզամբիկում (որտեղ նա բացել է Արգենտինայի դեսպանատունը) Արգենտինայի դեսպանի պաշտոնը, ինչից հետո 2020թ․ մարտին նշանակվել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և մի շարք այլ միջազգային կազմակերպություններում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ։Ավելին

Ֆաբիան Սալվիոլին (Արգենտինա) մարդու իրավունքների պաշտպան ու պրոֆեսոր է: Դասախոսություններով հանդես է եկել ամերիկյան աշխարհամասի, Եվրոպայի, Աֆրիկայի ու Ասիայի բազում երկրներում ու համալսարաններում: Պարոն Սալվիոլին մարդու իրավունքների ոլորտին առնչվող միջազգային իրավունքի վերաբերյալ մի շարք գրքերի և հոդվածների հեղինակ է:Ավելին

նախարարի տեղակալ, Միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության հարցերով ասոցացված պրոֆեսոր
Եվանգելոս (Անգելոս) Սիրիգոսը միջազգային իրավունքի և արտաքին քաղաքականության ասոցացված պրոֆեսոր է Աթենքի քաղաքական և հասարակագիտական գիտությունների Պանթեոն համալսարանի միջազգայնագիտության և եվրոպագիտության ֆակուլտետում։ Ծնվել է 1966թ․ Աթենքում։ Պարոն Սիրիգոսն Աթենքի ազգային համալսարանի և Անգլիայի Բրիստոլ համալսարանի իրավագիտության դպրոցների շրջանավարտ է: 1994թ․ Բրիստոլում նրան շնորհվել է միջազգային հանրային իրավունքի բնագավառում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան:Ավելին

նախագահ
Պատմաբան Վերեն Ա. Շեֆերդը սոցիալական պատմաբան է, ՄԱԿ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի նախագահը, Հատուցման գծով հետազոտությունների կենտրոնի տնօրենն է, ինչպես նաև West Indies համալսարանի Գենդերային և զարգացման գիտությունների ինստիտուտի նախկին տնօրենը: Տիկին Շեֆերդը հինգ տարի եղել է ՄԱԿ-ի՝ Աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց վերաբերյալ փորձագիտական աշխատանքային խմբի անդամ, երկու տարի զբաղեցրել է վերոնշյալ խմբի նախագահի պաշտոնը: Վերեն Ա. Շեֆերդը մի շարք գրքերի հեղինակ է, որոնց թվում են՝ Lucille Mathurin Mair (2020),Ավելին
Պատմության և գենդերային ուսումնասիրությունների վերաբերյալ կրթության ոլորտում նշանակալից ներդրման համար նա պարգևատրվել է Ճամայկայի կառավարության Հրամանատարական դասի Պատվո շքանշանով, Հանրային ծառայության ոլորտում գերազանցության համար արժանացել է West Indies համալսարանի պրոռեկտորի մրցանակին: Փաստենք, որ տիկին Շեֆերդը մեկն էր այն 70+7 կանանցից, որոնք Համալսարանի 70-ամյակի տոնակատարությունների ժամանակ պարգևատրվել էին վերոնշյալ համալսարանին ծառայության համար, և այն 60 կանանցից մեկն է, ովքեր 2020թ. ընդգրկվել են Gleaner ամսագրի կողմից հրապարակած «Ճամայկացի հայտնի կանայք» գրքում: Նրա կարիերայի նշանակալից իրադարձությունը թերևս 2004թ. էր, երբ Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Թաբո Մբեքիի կողմից տիկին Շեֆերդը հրավիրվեց կրթելու Հարավային Աֆրիկայի ժողովրդին՝ Կարիբյան ավազանի, հատկապես Հայիթիի վերաբերյալ՝ նախապատրաստելով ապաստան տրամադրել Հայիթիի վտարանդի նախագահ Բերթրան Արիստիդին: Հարավային Աֆրիկայում գտնվելու ժամանակ Վերեն Ա․ Շեֆերդը ելույթ է ունեցել Հարավային Աֆրիկայի կանանց տոնին նվիրված նախագահական գալա ընթրիքի ընթացքում:

ԷԼԻԶԱ ՖՈՆ ՋՈՅԴԵՆ-ՖՈՐԳԻ
կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր
Էլիզա ֆոն Ջոյդեն-Ֆորգին Քինի նահանգային քոլեջի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնի պատվավոր վարիչն է: Նախքան սա, նա Նյու Ջերզիի Սթոքթոն համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների գծով դոկտոր Մարշա Ռաթիքոֆֆ Գրոսսմանի կրթաթոշակի ասոցացված պրոֆեսոր էր: Նշյալ համալսարանում նա նաև ղեկավարել է Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների մագիստրոսական ծրագիրը և հիմնադրել աշխարհի առաջին ակադեմիական, ավարտական աստիճան շնորհող Ցեղասպանության կանխարգելման սերտիֆիկացված ծրագիրը:Ավելին